Իրաքի արևմուտքում մահապարտ ահաբեկչի կողմից ուրբաթ օրն իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ տուժել է 38 մարդ։ Նշվում է, որ նրանց վնասվածքները լուրջ են։
Հաղորդվում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել Անբար նահանգի Ալ-Ռամադանի քաղաքում, որը հիմնականում բնակեցված է սուննիներով։ Հիշեցնենք, որ Իրաքի բնակչության մեծամասնությունը շիա մուսուլմաններ են։









































