Իսպանական մամուլին տված հարցազրույցում «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնեց, որ շատ ուրախ է ազգային հավաքականի` «Եվրո-2012»-ի չեմպիոն դառնալու կապակցությամբ:
Ֆուտբոլիստն ուրախ է, որ իր ավանդ է ունեցել Վիստենտե դել Բոսկեի թիմի հաջողության մեջ.
«Ես շատ ուրախ եմ, որ նման թիմի մասնիկն եմ, որը լուրջ հաջողությունների է հասել: Բայց ես ցանկանում եմ ավելի շատ փառք և տիտղոսներ»,- հայտարարել է ֆուտբոլիստը:








































