Առնվազն 18 մարդ է զոհվել շաբաթ գիշերը Պակիստանի հարավ-արևմուտքում ուղևորային ավտոբուսի վրա զինված գրոհայինների հարձակման արդյունքում, հաղորդում է Սինխուա գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրբեթ քաղաքում իրանա-պաղեստինյան սահմանից 100 կմ հեռավորության վրա`Բելուջիստանում: Գրոհայինները մոտոցիկլետով կրակ են բաց թողել ավտոբուսի ուղությամբ, որում եղել են շիա ուխտագնացներ, ովքեր ուղևորվում էին Իրան:
Ինչպես նշում է գործակալությունը, հարձակվողներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից:
Տվյալ պահին հայտնի չէ, թե քանի գրոհային է մասնակցել հարձակմանը և քանի մարդ է գտնվել ավտոբուսում:









































