La Gazzetta dello Sport իտալական հանդեսի տեղեկացմամբ` Գոնսալո Իգուաինը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից, եթե թիմին միանա Էդիսոն Կավանին: Ժոզե Մոուրինյոյին դուր է գալիս ուրուգվայցու ցուցադրած խաղը, և նա պատրաստ է բաժանվել Իգուաինից` Կավանիի տրանսֆերի ձեռքբերման դեպքում:
Սակայն հավանականությունը, որ «Նապոլի»-ն կբանակցի իսպանական ակումբի հետ այնքան էլ մեծ չէ, քանի որ թիմի առաջատարներից մեկի իրավունքները նրանք արդեն վաճառել են: Խոսքը Լավեսիի մասին է, ում տրանսֆերը 31 մլն եվրոյի դիմաց գնել է ՊՍԺ-ն:









































