Չնայած հարևան Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությանը և տարածաշրջանի անկայունությանը, Բեյրութի բնակիչները հույս ունեն, որ իրենց քաղաքը անկարգությունների երկարտև շրջանից հետո կվերականգնվի և կրկին կդառնա «Մերձավոր Արևելքի Փարիզը», գրում է mignews.com-ը:
19-րդ դարի սկզբից Բեյրութը եղել է զվարճանքի և ազատության վայր, իսկ ֆրանսիական ազդեցությունը նրան եվրոպական հոգի էր հաղորդում:
Սակայան 15 տարի տևած քաղաքացիական պատերազմը և իսրայելի հետ հակամարտությունները մեծ հարված հասցրին քաղաքի ենթակառուցվածքին, իսկ վերակառուցելը շատ դանդաղ է տեղի ունենում:
Սակայն չնայած դժվարություններին Լիբանանի կառավարությունը հաղորդել է, որ 2012 թվականի առաջին 4 ամիսների տուրիզմից ստացված եկամուտները աճել են 22%-ով:
Դա երկրի բնակչությանն առիթ է տալիս հույս ունենալ, որ Բեյրութն իրեն կվերադարձնի երբեմնի գեղեցկությունն ու հմայքը:







































