Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր խորին զարմանքն է արտահայտել թալիշական «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր, համացանցում լայն տարածում ստացած Ты кто такой? Давай, до свидания երգի հեղինակ Հիլալ Մամեդովի ձերբակալման ու նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Մամեդովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274-րդ և 283-րդ հոդվածներով: Դրանցից առաջինը վերաբերում է պետական դավաճանությանը, իսկ երկրորդը՝ ազգային, ռասայական, սոցիալական ու կրոնական ատելության ու թշնամության բորբոքմանը և էթնիկ վարկաբեկման սերմանմանը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը անհեթեթություն է որակել այդ ամենը՝ ընդգծելով, որ դա մեծացնում է Իրանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությունը:











































