«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտգը բացառել է իր հաճախորդի ներկայումս Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու հնարավորությունը։
«Խոսեպը ՌՖՄ-ից ոչ մի առաջարկ չի ստացել: Չեմ հասկանում, թե որտեղից կարող էր նման տեղեկատվություն ստացվել: Դա բացառվում է: Ներկայումս Գվարդիոլան իր ընտանիքի հետ Նյու Յորքում է, և ԱՄՆ-ում կանցկացնի 1 տարի: Այնուհետև Խոսեպը կուսումնասիրի բոլոր առաջարկները և կանցնի աշխատանքի»,- 41-ամյա մասնագետի գործակալի խոսքերն են մեջբերվում «Известия»-ում:









































