Վիկտոր Բուտի կինը` Ալլան, ՌԴ արդարադատության նախարարությանն է ներկայացրել ամուսնուն հայրենիք արտահանձնելու միջնորդություն: Այս մասին այսօր հայտնում է Interfax-ը: Ստանալով այն` Մոսկվան կարող է դիմել Վաշինգտոնին` Վիկտոր Բուտին արտահանձնելու պաշտոնական հարցմամբ:
ԱՄՆ-ը, համաձայն 1983թ. կոնվենցիայի, պետք է կարճ ժամկետներում մերժի կամ հաստատի Ռուսաստանի հարցումը:
2012թ. մայիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը խոսել էր ռուս գործարարի արտահանձնման հարցը քննարկելու պատրաստակամության մասին, եթե դրա վերաբերյալ ստացվի համապատասխան հարցում:
Ինչպես նկատում է RIA Novosti-ն, բացի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համաձայնությունից` անհրաժեշտ է ստանալ նաև Բուտի համաձայնությունը արտահանձնման վերաբերյալ, որից հետո միայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է դիտարկել Մոսկվայի հարցումը:











































