Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ու Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը մամլո ասուլիս կհրավիրեն: Այս մասին տեղեկացնում է «Վեստի»-ն:
Հիմնական թեման Եվրոպական միության նախագահությունը Կիպրոսին հանձնելու հարցն է: Սա բավական խորհրդանշական իրադարձություն է, քանի որ ԵՄ-ն կղեկավարի մի երկիր, որը ճգնաժամի մեջ է ու ստիպված է դիմել միջազգային վարկատուներին` ֆինանսական օգնության խնդրանքով:
Ավելի վաղ Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը նշել էր, որ Կիպրոսն իր վրա «մեծ պատասխանատվություն է վերցրել` հանրության համար այս վճռորոշ պահին» ընդունելով ԵՄ նախագահությունը:










































