Ուկրաինայի Գերագույն ռադայի օրակարգում է փոխխոսնակ, ընդդիմադիր «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցությունից Նիկոլայ Տոմենկոյի հրաժարականի հարցը: Այս մասին հայտնում է RIA Noosti-ն:
Համապատասխան որոշումը երեկ` հուլիսի 5-ին, կայացած նիստում արժանացել է 257 խորհրդարանականների հավանությանը, չնայած դրա համար անհրաժեշտ էր նվազագույնը 226 ձայն:
Տոմենկոն հրաժարական էր տվել` կապված Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած օրենքի հետ, որը պաշտոնական կարգավիճակ էր շնորհում ռուսերենին:
Առաջին փոխխոսնակ Ադամ Մարտինյուկի խոսքով` հայտարարությունը սահմանված կարգով կարող է դիտարկվել 10 օրում:







































