«Բարսելոնա»-ի մարզական գծով տնօրեն Անտոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը ցանկանում են առաջիկայում ևս տեսնել կիսապաշտպան Սեյդու Կեյտային կատալոնական ակումբի կազմում: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Կեյտան այլ ակումբ տեղափոխվելու մտադրություն ունի, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Սակայն «կապտանռնագույներ»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել նրա օգնությունից:
«Շատ բարձր ենք գնահատում Կեյտային: Ցանկանում ենք, որ նա շարունակի իր կարիերան «Բարսելոնա»-ում: Հուսով ենք, որ հուլիսի 16-ին Սեյդուն կսկսի նախամրցաշրջանային մարզումները մեր թիմի կազմում»,- ասել է Սուբիսարետան:







































