Հայաստանում աշխատատեղերի 27%-ը բաժին է ընկնում կանանց, իսկ 38%-ը՝ տղամարդկանց: Այս ցուցանիշը հրապարակել է Gallup սոցիոլոգիական միջազգային կազմակերպությունը, որն ուսումնասիրել է 144 երկրների աշխատաշուկան: Սոցիոլոգիական հետազոտության համաձայն` Ադրբեջանում այդ հարաբերակցության տարբերությունը 10% է և կրկին գերակշռող են տղամարդկանց աշխատատեղերը:
Ըստ Gallup-ի՝ տղամարդկանց և կանանց աշխատատեղերի առավել մեծ՝ 23%, տարբերություն կա Էկվադորում, տղամարդկանց աշխատատեղերը զգալիորեն գերակշռում են նաև Սաուդյան Արաբիայում և Բոլիվիայում:
Ընդհանուր առմամբ, Gallup-ի ուսումնասիրության արդյունքների համաձայն, Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում տղամարդկանց և կանանց աշխատաշուկան հիմնականում նման վարքագիծ է դրսևորում։








































