Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Չալդըրան և Աղրըի (Արարատ) նահանգի Դողուբեյազըթ (Բայազետ) շրջաններում PKK-ի մի խումբ զինյալներ կտրել են Չալդրըրան-Դողուբեյազըթ ճանապարհը և այրել են 9 մեծածավալ բեռնատար: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 21.00-ին:
Երբ PKK-ի զինյալները կանգնեցրել են 9 բեռնատարները, դրանց վարորդներն անմիջապես սարսափից փախուստի են դիմել, իսկ քուրդ զինյալները կրակի են տվել նրանց մեքենաները: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ու հրշեջ անձնակազմերը:
Անվտանգության ուժերը սկսել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ իրականացրել: Միջադեպի պատճառով Չալդրըրան-Դողուբեյազըթ ճանապարհը երկար ժամանակ փակ է եղել:











































