Հուլիսի 7-ին և 8-ին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են ներողամտություն:









































