Շատերի համար CIPA-ով ախտորոշվելը նման է մահվան դատավճռի, քանի որ հազվագյուտ հիվանդության պատճառով շատերը մահանում են փոքր տարիքում:
Ինչպես հաղորդում է Mail Online-ը, Ջորջիայում ապրող 12-ամյա Աշլին Բլոքերը, սակայն, թույլ չի տվել, որ հիվանդությունը հաղթի իրեն: Հիվանդության դեմ նա պայքարել է գեղեցկության մրցույթների, դպրոցական խմբում երգելու և իր հիվանդությունն ունեցող այլ երեխաներին օգնելու միջոցով:
Ծնողները հասկացել են, որ երեխան ինչ-որ խնդիր ունի դեռ 8 ամսականից սկսած, երբ փոքրիկը անգամ սովածության կամ ցավի դեպքում լաց չէր լինում: Որոշ ստուգումներից հետո պարզվել է, որ նա ընդհանրապես ցավ չի զգում:
Ամեն տարի ԱՄՆ-ում մինչև 100 մարդ ախտորոշվում է այս հիվանդությամբ:









































