Մեքսիկայի արևմտյան Խալիսկո նահանգում թռչնագրիպի H7N3 վտանգավոր վիրուսի պատճառով ոչնչացվել է շուրջ մեկ միլիոն հավ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ընդհանուր հետազոտություն անցկացվել է 129 ֆերմաներում, դրանցից 24-ում հայտնաբերվել են հիվանդ թռչուններ: Այժմ այդ ֆերմաները մեկուսացված են:
Թռչնագրիպի նոր ալիքն արդեն հանգեցրել է Մեքսիկայում հավի մսի և ձվի թանկացմանը. վերջին 15 օրում ձվի գինը բարձրացել է 60%-ով և հասել մեկ կիլոգրամի համար 24 պեսոյի (1.8 դոլար), որոշ խանութներում այն հասնում է 30 պեսոյի (2.3 դոլար):












































