Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կուլումբիացի թմրաբարոն Կամիլո Տորեսը, որը 2010 թվականի դեկտեմբերին պաշտոնապես մահացած է ճանաչվել, ձերբակալվել է Լա-Մուկուրա կղզում` սեփական հարսանիքի ժամանակ:
BBC-ն` հղում անելով քննչական մարմիններին, հայտնում է, որ Կարիբյան ծովի կղզում անցկացված հարսանիքը ենթադրյալ մահացածի վրա նստել է 1,5 մլն դոլար:
Բոգոտայի իշխանությունները հաղորդել են թմրաբարոնի մահվան փաստաթղթերը կազմած նոտարական գրասենյակի աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին: Ոստիկանության տվյալներով` Տորեսը, ըստ ամենայնի, ղեկավարում է Կոլումբիայի հյուսիսում տեղակայված հանցավոր խմբավորումը, որը թմրանյութ է մատակարարում ԱՄՆ-ին և Պանամային:





































