Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

Նախատելուց հետո լսելու ժամանակը

Այն, որ Հայաստանում գրեթե հավերժական դարձած խնդիրների համար պայքարը ներկայումս ընթանում է միանգամայն նոր երանգներով ու տրամաբանությամբ, թերևս ակնհայտ է: Հայաստանը գտնվում է անառարկելի քաղաքացիական վերելքի վրա, և թեև քաղաքացիական շրջանակները ներկայումս բավական նվազ են հասարակության անտարբեր կամ պարզապես քրեաօլիգարխիկ համակարգի հետ գործարքի գնացած մասի համեմատ, այդուհանդերձ ակնհայտ է նաև, որ քաղաքացիականության դինամիկան երկրում անշրջելի է, ինչը նշանակում է, որ այն ավելի ու ավելի նոր շրջանակներ է ընդլայնելու և տոնելու է նորանոր հաղթանակներ, մինչև վերջնական հաղթանակն ու Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատումը:

Այդ ճանապարհը սակայն քաղաքացիական նախաձեռնությունների համար բավական փշոտ է: Շատ են թե արտաքին, թե նաև հենց ներքին մարտահրավերները, երբ քաղաքացիականության շրջանակի ներսում իսկ կան շատ անհամաձայնություններ, կան հավակնություններ, կան գժտություններ, և այլն, և այլն: Միևնույն ժամանակ դա բնական է: Բնական է, որովհետև քաղաքացիներն էլ մարդ են, առավել ևս, որ քաղաքացիականությունն էլ Հայաստանում նոր ձևավորվող շարժում է, որը դեռ պետք է զուլալվի և բանաձևվի, նախ և առաջ ինքն իր, հետո շրջապատի համար: Այնպես որ տարաձայնությունները, փոխադարձ ընդուպ վիրավորանքի հասնող հայտարարություններն ու կսմիթները ինչ որ առումով բնական են:

Այստեղ պետք է ընդամենը բանական լինել և այդ ամենից հետո մտածել ըստ էության: Մտածել ու հասկանալ, որ ի վերջո գլխավորը այդ ամենը չէ: Դրանից հետո բոլորը կնստեն գլխավորի շուրջ պայմանավորվելու համար՝ երկրորդական պարկուճներն արդեն պարպած և ըստ էության միմյանց հանդեպ արդեն անզեն նստած՝ զինված միայն բանականությամբ: Ներկայումս Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանակում ընթանում է այդ երկրորդական պարկուճները պարպելու, լիցքաթափելու գործընթացը:

Իհարկե շատ ցանկալի կլիներ, որ այդ գործընթացը չլիներ, չխլեր ավելորդ ուժ և էներգիա, որը հնարավոր կլիներ ուղղել առավել կառուցողական քայլերի, կամ առկա քայլերի արդյունավետության բարձրացմանը: Սակայն, ունենք այն, ինչ ունենք, և խնդիրը այն է, որ այդ ունեցածը ծառայի ոչ թե եղածը կորցնելու, այլ ավելիին հասնելու գործին: Քաղաքացիական հանրույթի ներկայացուցիչները միմյանց հասցեին ամեն ինչ մտածելուց բացի, և գոնե դրանից հետո, թող մտածեն այդ մասին: Եվ երևի թե կասկած չկա, որ այդ դեպքում արդեն երկրորդական պարկուճներից հետո հերթը կհասնի ոչ թե խզակոթին, այլ հենց բանականությանը, մտքին և կարվեն դեպի քաղաքացիականության հստակ բանաձևում և ձևակերպում տանող կարևոր քայլեր: Միմյանց նախատելուց ու կասկածելուց հետո երևի թե բոլորը կհասկանան, որ առավել նպատակահարմարը միմյանց լսելն է, որովհետև միմյանց համար լսելի չլինելու պարագայում քաղաքացիականությունը Հայաստանում չի կարող ընդհանրապես լինել լսելի և ազդել համակարգի վրա:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում