Спорт-экспресс պարբերականը հայտնում է, որ այսօր` հուլիսի 6-ին, «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կժամանի Մոսկվա ՌՖՄ-ի հետ բանակցություններ վարելու նպատակով: Պարզվում է, որ Գվարդիոլան Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է:
ՌՖՄ գործադիր կոմիտեի նիստի ժամանակ «Անժի»-ի սեփականատեր Սուլեյման Քերիմովը հայտնել էր, որ կազմակերպության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն մինչ իր հրաժարականը պայմանագիր է ստորագրել այն մասնագետի հետ, ով պետք է գլխավորի Ռուսաստանի ազգային հավաքականը: Մասնագետի ինքնության վերաբերյալ, սակայն, Քերիմովը տեղեկություններ չուներ:
Մյուս վարկածի համաձայն` Գվարդիոլան և Ֆուրսենկոն նախնական բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ պայմանագրի մանրամասները քննարկվելու են Մոսկվայում հանդիպման ժամանակ:







































