«Համառ լուրեր են շրջում այն մասին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դառնալու Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Մեր թղթակցի հետ զրույցում Մինասյանը երեկ չի բացառել այդ հնարավորությունը: «Դեռ չեմ կողմնորոշվել: Մի քանի հարցեր կան հիվանդանոցի հետ կապված՝ հետագա զարգացման և այլն, որ չի լինի թողնել, դրա համար դժվար Է այդ հարցին պատասխանել»,- ասել Է նա: Ճշտող հարցին, որ ամեն դեպքում չի բացառում ու մտածու՞մ է այդ ուղղությամբ, Արա Մինասյանը պատասխանել Է. «Չէ, չեմ մտածում, բայց չի բացառվում»: Երկու աշխատանքը համատեղել, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, ծանր և անհնար կլինի: Մինասյանն ի դեպ, այժմ բժշկական համալսարանի խորհրդի անդամ է»:








































