Արգենտինայի դատարանը որոշում է 1976-1983թթ. երկրի զինվորական առաջնորդներ Խորխե Վիդելի և Ռեյնալդո Բինիոնեյի պատժի հարցը, ովքեր մեղադրվում են քաղաքական բանտարկյալների ավելի քան 400 երեխաների առևանգման մեջ:
Մեղավորությունը հաստատվելու դեպքում`ռազմական խունտայի ներկայացուցիչներին կարող է սպառնալ երկարատև ազատազրկում:
Խորխե Վիդելան ավելի վաղ մեղադրվել էր կտտանքների և սպանությունների մեջ` բանտում անցկացնելով հինգ տարի, մինչև որ 1990թ. համաներում էր ստացել Արգենտինայի նախագահ Կարլոս Մենեմիի կողմից:









































