MGM ընկերությունը դատական հայց է ներկայացրել բռնցքամարտիկ Ջեյք Լամոտի դեմ՝«Կատաղած ցուլը 2» ֆիլմի նկարահանումների առնչությամբ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Առաջին «Կատաղած ցուլը» էկրան է բարձրացել 1980 թվականին: Ֆիլմը հիմնված է բռնցքամարտիկ Ջեյք Լամոտայի հուշերի վրա, որոնք հավաքված են 1970-ին լույս տեսած «Կատաղած ցուլը. իմ պատմությունը» գրքի վրա: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, իսկ բռնցքամարտիկի դերը կատարել է Ռոբերտ դե Նիրոն: Ֆիլմը առաջադրվել է 8 Օսկարի, արժանացել դրանցիցի երկուսին՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:
1986 թվականին Լամոտան գրել է գրքի շարունակությունը, որն էլ հիմք է հանդիսացել ֆիլմի շարունակության համար: Ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներով զբաղվում է RB II Production ընկերությունը: Ըստ տեղեկությունների՝ ֆիլմի նկարահանումները հունիսին անցկացվել են Լոս Անջելեսում:
MGM –ի ներկայացուցիչները հաստատում են, որ իրենք ունեն ֆիլմի երկրորդ մասի նկարահանման բացառիկ իրավունք: Այդպիսին են եղել MGM-ի և Ջեյք Լամոտայի միջև 1976-ին ձեռք բերված համաձայնության պայմանները: Դա է պատճառը, որ ընկերութունը պահանջում է կասեցնել նկարահանումները:









































