«Եվրո-2012»-ի չեմպիոն հռչակվելուց հետո «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին իր ակտիվում ունի 23 տիտղոս։ Նա գերազանցեց Պակո Խենտոյի և Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդները, որոնք ունեն 22 տիտղոս։
Իսպանիայի առաջնությունում Չավին «Բարսելոնա»-ի կազմում ունի 13 տիտղոս, եվրագավաթների խաղարկություններում՝ 5, Իսպանիայի հավաքականի կազմում՝ 3։
Վերջին 4 տարիներին Չավին «Բարսելոնա»-ի կազմում նվաճել է 19 հնարավոր տիտղոսներից 14-ը։










































