ԱՄՆ-ը Մեքսիկայի իշխանություններին է փոխանցել La Familia նարկոկարտելի ենթադրյալ անդամներից մեկին` Անել Վիոլետա Նորյեգա Ռիոսին, որին մեքսիկական մամուլն անվանում է «հանցագործությունների թագուհի» (La Reina de Crimen): Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ռիոսը կալանավորվել էր կալիֆոռնիական Էլ-Մոնտե քաղաքի համեստ բնակարաններից մեկում ինչը անսպասելի էր ամերիկյան իշխանությունների համար:
Ձերբակալությունը տեղի էր ունեցել հունիսի 27-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հունիսի 29-ին նրան փոխանցել էին մեքսիկական իրավապահ մարմիններին:
Los Angeles Times-ին տեղեկություններով` կնոջ անձը հնարավոր է եղել պարզել միայն մատնահետքերի ստուգումից հետո:
2004-2005թթ. Ռիոսին կալանավորել էին ԱՄՆ-ում ու արտահանձնել Մեքսիկային 5 անգամ, սակայն ԱՄՆ-ում նրան ինչ-որ հանցագործությունների մեջ մեղավոր չէին ճանաչել: