Ինչպես հայտնի դարձավ «Առաջին լրատվական»-ին, հուլիսի 5-ին, ժամը 12:00-ին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա ի հիշատակ ՀՀ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի:
Ակցիայի մասնակիցները վճռականորեն պահանջելու են օրենքի ողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին և վերացնել Հայաստանում ձևավորած քրեաօլիգարխիկ կառույցները:
Բողոքի ակցիան կազմակերպել է Լոս Անջելեսում հայտնի հեռուստալրագրող Ռուդիկ Հովսեփյանը: