Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ելույթ ունենալով Վիեննայում ընթացքող ԵԱՀԿ համաժողովում, ասել է, որ Հարավային Կովկասում առկա չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանային կայունության հիմնական սպառնալիքն են: Եվ այս առումով առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում,- ըստ 1news.az-ի՝ ասել է Սեմնեբին:
Նա կոչ է արել ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի Եվրամիությունը և այլ միջազգային կազմակերպություններ հնարավորություն ունենան ավելի ակտիվորեն համագործակցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ:
«Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում պետք է լինի նկատելի, ուժեղ և հետևողական»,- ասել է Սեմնեբին:











































