«Առաջին լրատվականը» երեկ զրուցել էր ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, որը ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր նախատեսված է նրանց այցը Ստեփանակերտ:
Սակայն քիչ առաջ Դավիթ Բաբայանից տեղեկացանք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն այցելել Ստեփանակերտ:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ համանախագահներն այս անգամ էլ շրջանցեցին ԼՂՀ-ն, նա պատասխանեց, որ եղանակային պայմաններն այսօր կտրուկ վատացել են:
Նշենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, համանախագահներն արդեն ժամանել են Բաքու:







































