Բավրայում հավաքված ցուցարարները տեղի մաքսակետին գրավոր պահանջագիր ներկայացրին, որով պահանջում են առնվազն 30 օր հետաձգել օրենքի կիրառումը:
Նամակը հասցեագրված է նախագահին և կառավարությանը` ցուցարարների անունից:
Սակայն մաքսակետում նշեցին, որ չեն կարող կիրառել օրենքը: Արդյունքում ցուցարարները որոշեցին շարք կազմելով փակել Բավրայի անցակետը:
Մաքսակետի աշխատակիցները և ոստիկանները փորձում էին Զարուհի Փոստանջյանին համոզել, որ ցուցարարներին հորդորի նման բան չանել, սակայն Զարուհի Փոստանջյանը անձամբ է գլխավորում սահմանը փակելու ակցիան:
Ցուցարարները որոշեցին փակել Բազային անցակետը:
Անցակետը 10-15 րոպե փակ պահելուց հետո, ցուցարարները որոշեցին ուղևորվել Գյումրի` բողոքի ակցիան շարունակելու Գյումրու Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի շենքի դիմաց: