Վերջին շրջանում Վրաստանում հայտնվել է նոր տեսակի թմրանյութ` «Կոկորդիլոսը», որը հիմնականում պատրաստվում է տնայնագործական պայմաններում, դեղատներում առկա միջոցներից: Դրա արտադրման համար օգտագործվում են նույնիսկ այնպիսի տոքսիկ նյութեր, որոնք օգտագործվում են կոյուղու մաքրման համար, հաղորդում է Грузия-online-ը:
Կոկորդիլոսը շատ արագ կարող է գերդոզավորման բերել, ինչն էլ հանգեցնում է մահվան: Մասնագետների կարծիքով, կոկորդիլոսն իր մատչելիության պատճառով կարող է սոցիալական աղետի հանգեցնել: