Գյումրիից դուրս եկած ցուցարարները ավտոերթով հասան Բավրա:
Մինչև Բավրա հասնելը` ճանապարհին ավտոերթին միացան նաև Աշոցքից, Ամասիայից, Քեթիից բազմաթիվ մեքենաներ: Մեր հաշվարկներով, այս պահին Բավրայում մոտավորապես 100 մեքենա կա, որոնց մեծ մասը վրացական պետհամարանիշերով է: Ոստիկանությունը մոտ 10-12 մեքենաներով ողջ երթի ընթացքում հետևում էր ցուցարարներին: Ցուցարարների մեջ էին ոչ միայն «Ժառանգություն» կուսակցությունից, նաև ՀԱԿ-ի տարածքային կառույցներից, ինչպես նաև ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Այս պահին ցուցարարները պատրաստվում են իրենց պահանջների վերաբերյալ փաստաթուղթ, որը ներկայացվելու է իշխանություններին: