ԱՄն նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսում տեղի ունեցող գործընթացները քննարկել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Օբաման ասել է, որ Եգիպտոսում անհրաժեշտ են այնպիսի քայլեր, որոնք կհամակարգեն իշխանության փոխանցման գործընթացը, ինչը համապատասխանում է եգիպտացիների սպասելիքներին:
Երեկ Սաուդյան Արաբիայի թագավորը խիստ քննադատության է ենթարկել Եգիպտոսի բողոքի ցույցերը: Հոսնի Մուբարաքի հետ զրույցում նա ասել է, որ ինչ-որ լրտեսներ փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Իր հերթին Մուբարաքը հավաստիացրել է Աբդալլա թագավորին, որ վերահսկում է իրավիճակը: Մուբարաքի կարծիքով, ցույցերն ինչ-որ խմբերի` տարօրինակ ու կասկածելի նպատակների հասնելու ձգտումներ են, փոխանցում է Trend-ը:







































