«Եզակի բացառություններից բացի, տարբերություն չի դրվում հակամարտության օկուպանտ և տուժող կողմերի միջև: Դա արդարացի մոտեցում չէ: Եկել է իրական քայլեր անելու ժամանակը: Ադրբեջանի համար պարզ է, թե ինչ է լինելու ապագայում, թիրախները նույնպես հայտնի են»: Այսպես է մեկնաբանել Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:
Նրա խոսքով, քանի դեռ միջազգային կառույցները բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, հակամարտության գոտում լարվածությունը շարունակելու է աճել: Նման ճնշման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել պատերազմի հավանականության նվազման մասին, Սաբիրօղլուի խոսքերը փոխանցում է APA-ն:
Նրա կարծիքով, միջազգային կառույցների գնահատականները հակամարտության շուրջ կամ ոչ օբյեկտիվ են, կամ կանխակալ:











































