Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, ինչպես տեղեկացնում են «Հրապարակ»-ի ՀԱԿ աղբյուրները, արագացնելու է ՀԱԿ-ից որոշ կուսակցությունների դուրս գալու գործընթացը, որն սպասվում էր աշնանը՝ կապված մի շարք, այդ թվում և նախագահի թեկնածու առաջադրելու ՀԱԿ որոշման հետ:
«Առանց այդ էլ որոշ կուսակցություններ դժգոհ Էին ՀԱԿ-ում տիրող իրավիճակից և մթնոլորտից, մանավանդ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի հետ կապված: Հիմա արդեն վերջիններիս ոչինչ չի կապում ՀԱԿ-ի հետ, այնպես որ այնտեղ մնալու պատճառ չկա. այսպես թե այնպես՝ այդ ուժերը քաղաքական պրոցեսներին, նույնիսկ ՀԱԿ-ի ներսում, մասնակից չեն»,- ասել է ՀԱԿ անդամներից մեկը:
Դուրս եկող կուսակցությունների թվում կարող են լինել Պետրոս Մակեյանի «ժողովրդավարական հայրենիքը», Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք և պատիվը», Մանուել Գասպարյանի ԺՈՒԿ-ը»: