Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Կապանում թույնի պակաս չի լինի

ՀՀ բնապահպանների հավաստմամբ, Կապանն այսօր ամեն կողմից շրջապատված է տարբեր կարգի վտանգավորության օբյեկտներով, որոնք օրեցօր կործանում են Կապանի օդն ու բնաշխարհը:

Նախ` Կապան քաղաքի տարածքում պահեստավորվում են «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ին պատկանող Կապանի կոմբինատի ապարները, այնուհետև Գեղանուշի պոչամբարն է, որը ևս պատկանում է «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ին:

Նշենք, որ նրա շահագործումը նախատեսված է 15 տարվա համար, ընդ որում՝ տարեկան մինչև 600 000 տոննա վերամշակվող հանքանյութի արտադրական ծավալով: Իսկ բաց շահագործման դեպքում ենթադրվում է 2-ից 25 անգամ մեծացնել արտադրական հզորությունը:

«Որտե՞ղ պետք է թափվեն պոչերը: Ո՛չ Կապանում, ո՛չ նրա շրջակայքում պոչերի համար տեղ չկա»,- «Առաջին լրատվական»-ին հայտնեց էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Հաջորդը Արծվանիկի պոչամբարն է, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, սակայն գտնվում է Կապանի հարևանությամբ: Պոչամբարում արդեն լցված է 150 միլիոն խորանարդ մետր, և այն շարունակում է լցվել:

Կապանից Քաջարան տանող ճանապարհի կողքին տեղակայված են Զանգեզուրի կոմբինատի ևս երկու փակ պոչամբարներ: Կապանի միջով անցնում է Ողջի գետը, որն իր ճանապարհին ընդունում է պոչերով և ապարներով խառնված ջրեր: Կապանի հատվածում այդ գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է:

Ի դեպ, ամենուր, թվարկված բոլոր օբյեկտներում, առկա է ծանր մետաղների և տոքսիկ տարրերի մի ամբողջ փունջ, իսկ թունավոր այդ տարրերը չեն վերանում, չեն լուծվում, չեն քայքայվում, այլ կուտակվում են հողում, տեղափոխվում են ջրի միջոցով, ապարների փոշու հետ նստում են շրջակա միջավարում:

Բնապահպանների խոսքով` վերջ ի վերջո, դրանք սննդի և ջրի հետ հայտնվում են մարդու օրգանիզմում, առաջացնում են գենետիկական մուտացիաներ, ախտահարում են իմունային և վերարտադրողական համակարգերը, ոսկրային հյուսվածքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում