«168 ժամ»-ը գրում է, որ «Բրաբիոն Ֆլորա» սերվիսի նկատմամբ դատական գործ է սկսվել՝ համակարգչային պիրատական ծրագրերի օգտագործման համար:
«Սա Հայաստանում գրանցված առաջին դատական գործն է համակարգչային ոչ օրինական կամ պիրատական ծրագրերի օգտագործման համար: «Բրաբիոն Ֆլորա» սերվիսը «Մայքրոսոֆթ» ընկերությանը պետք Է վճւսրի 2.422.536 դրամի չափով փոխհատուցում: «Բրաբիոն Ֆլորա» սերվիսն ընդունում Է, որ խախտել Է «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքը, սակայն չի ընդունում նման չափով հատուցումը: Իսկ թե ինչպիսի հանգուցալուծում կունենա խնդիրը՝ կորոշի դատարանը»,- ապա թերթը հավելում է.
«Դատական նիստը նշանակված Է հուլիսի 10-ին: Ի դեպ, ՀՀ կառավարությունից միայն երեք նախարարություններ են լիցենզիոն ծրագրեր օգտագործում՝ Կրթության և գիտության, էկոնոմիկայի և Արդարադատության նախարարությունները»: