ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունը ստացել է ավելի քան 10 հազար էլեկտրոնային նամակ` խնդրելով ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Այս մասին տեղեկությունը Էկվադորի արտգործնախարարության կայքում հայտնվել է հունիսի 26-ին:
Նամակի հեղինակները բացատրում են, թե ինչու են աջակցում WikiLeaks-ի հիմնադրին ու խնդրում են Էկվադորի իշխանություններին` նրան քաղաքական ապաստան տրամադրել:
Ասանժին աջակցող նամակ է ուղարկվել նաև Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեային ամերիկյան Just Foregn Policy իրավապաշտպան կազմակերպության կողմից:
Դիմումի տակ արդեն էլեկտրոնային ստորագրություն է դրել 5000-ից ավելի մարդ: Ստորագրած անձանց թվում են ռեժիսորներ Մայքլ Մուրն ու Օլիվեր Սթոունը, ինչպես նաև փիլիսոփա Նոամ Խոմսկին:











































