Մեխիկոյի Բենիտո Խուարեսի անվան միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Էկտոր Վելասկես ի Կորոնան կարող է կապված լինել տարբեր նարկոկարտելների հետ, որոնք այդ օդանավակայանի միջոցով թմրանյութեր են տեղափոխել: Այս մասին հայտնում է Universal պարբերականը` հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարության տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու ոստիկան կրակ էր բացել իրենց ծառայակիցների ուղղությամբ Մեքսիկայի միջազգային օդակայանում: Սպանվել էր երեք ոստիկան:
Նախնական տեղեկությունների համաձայն` կրակահերթ բացած անձինք կապված են եղել նարկոմաֆիայի հետ: Նրանց զոհերը ժամանել էին օդանավակայան` ձերբակալելու երկու կասկածյալի:










































