Friday, 19 06 2026
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում

ՄԻՊ-ը Արդարադատության նախարարությանը մեղադրում է ապատեղեկատվության մեջ

Պաշտպանի աշխատակազմը մանրամասն արձագանքել է Արդարադատության նախարարության ապատեղեկատվությանը:

Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:

Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ:

Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական և վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակազմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետևյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները…: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրյա ժամկետը:

Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղ կատարում:

Նախարարության պնդումը. Պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2600000 ՀՀ դրամ:

Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապես» կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետևանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):

Նախարարության պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:

Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը, և այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:

Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.

2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.

3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`

1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:

2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:

Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:

Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր և չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:

Նախարարության պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Իրականությունը. Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված և քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլև թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում