Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում անցած շաբաթվա կեսերից տեղացող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 9 մարդու կյանք է խլել: Տարերային աղետից տուժել է 932 հազար բնակիչ: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը՝ հղում անելով Չինաստանի իշխանություններին:
Տարերայի աղետը պատուհասել է ինքնավար շրջանի 13 քաղաքներ և 44 վարչական միավորներ: Ջրհեղեղներից տուժել է 51 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք, ավերվել` 3,1 հազար բնակելի շինություն: Շրջանի կրած տնտեսական վնասը կազմում է 61,15 մլն դոլար:
Հաղորդվում է, որ 226 հազար բնակիչներ տեղափոխվել են անվտաhգ շրջաններ: Աղետի հետևանքների դեմ պայքարի համար իշխանությունները 3,5 մլն յուան են հատկացրել (ավելի քան 555 հազար դոլար), ինչպես նաև տուժած շրջաններ են ուղարկել մարդասիրական օգնություն, այդ թվում՝ վրաններ ու ծածկոցներ:
Հորդառատ անձրևներ են տեղացել նաև հարավարևմտյան Գույչժոու և արևելյան Ցզյանսի շրջաններում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Չինաստանի հարավում տեղումներն այսօր կդադարեն:








































