Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը հեռացրել է պետական նավթային ընկերության կառավարիչ տնօրենին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահական մամուլի ծառայության մեջ ասվում է, որ հեռացումներն արվել են ընկերության առավել թափանցիկությունն ու պատասխանատվությունն ապահովելու համար:
Ավելի վաղ Նիգերիայի նախագահը քննադատությունների թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2012 թ. երկրում բողոքի ցույցեր անցկացվեցին վառելիքի բարձր գների դեմ, որի ժամանակ նիգերիացիները պաշտոնյաներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Օրենսդիրներին հաջողվել է պարզել, որ սուբսիդավորման ծրագիրը, ոը տասնամյակներով ապահովում էր վառելիքի ցածր գինը, հանգեցրել է միլիարդավոր դոլարների վատնմանը:











































