Հարավային Կորեայի գիտնականները հայտնում են, որ իրենց հաջողվել է գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը փոխպատվաստել կապիկին: Առաջին անգամ է, որ երկիրը հայտնում է գիտական նման ձեռքբերման մասին:
Daily Mail-ի փոխանցմամբ` նման փոխպատվաստումը ենթադրվում է, որ կարող է կիրառվել նաև մարդկանց դեպքում:
Նման փորձարկման հիմնական նպատակն այն է, որ մարդիկ ևս կարողանան ենթարկվել խոզի սրտի կամ այլ օրգանների փոխպատվաստման: Հարավային Կորեայի գիտնականները հայտնում են, որ դա իրականություն կդառնա առաջիկա հինգ տարիների ընթացքում:







































