Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

«Զալատոյ մալչիկ» սպորտի նախարարը ակամայից անվերջ հայտնվում էր ԲՀԿ ֆրակցիայի դռների մոտ.մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ սպորտի և երիտասարդության նորանշանակ նախարարն Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջումներին չգիտեր ուր գնալ, ինչ անել, ակամայից անվերջ հայտնվում էր ԲՀԿ ֆրակցիայի դռների մոտ:

«Արյունը քաշո՞ւմ է»,- հարցրինք: «Չէ, ես անկուսակցական եմ, կապ չունեմ»: Շնորհավորե՞ց Գագիկ Ծառուկյանը Ձեզ նախարար դառնալու առիթով: «Այո՛»: Ի՞նչ մաղթեց: «Շնորհավորեց պարզապես»: Դո՞ւք ինչ ասացիք ի պատասխան: «Ես ասացի՝ շնորհակալություն»: Չէ, Դուք ասացիք՝ եթե ինձնից գոհ չլինեք, ես պորտֆելս վայր կդնեմ: «Գիտե՞ք ինչ, չորս օր ա՝ նախարար եմ, մեկդ չեկավ մի նորմալ հարցով դիմեր ինձ, հարցներ՝ ո՞նց եք նայում սպորտի զարգացմանը, մասսայական սպորտի զարգացմանը, մի գլուխ հարցնում եք՝ Ծառուկյանի հետ ոնց եք, ոնց չեք»:

Հա, իսկապես, ո՞նց եք-ո՞նց չեք: «Ես պարոն Ծառուկյանի հետ չեմ շփվում»: Նեղացա՞ծ եք: «Ո-ո՜չ, ո՛չ. խի՞ եք բան ման գալի»: Հիմա Դուք կառավարության կողմի՞ց եք, թե՞ կառավարությանն ուժեղ քննադատող ԲՀԿ-ի: «Ախր էլի ընենց հարցեր եք տալի, ես կառավարության անդամ եմ, բանավեճերի, քննադատության արդյունքում կառավարությունն ավելի համախմբված է դառնում, և մոտ ապագայում մենք ցույց կտանք, թե կառավարությունը որքան լավ է աշխատում, որքան համախմբված է, և դուք բոլորդ կհամոզվեք դրանում»: Ճի՞շտ է, որ Ձեր հայրը «Հազար ու մի մանրուքի» տնօրենն է եղել: «Իմ հայրս «Հազար և մի մանրուքի», խրուստալի, «Բենետոնի»՝ բոլորի տնօրենն է եղել»: «Զալատոյ մալչիկ» եք փաստորեն: «Ոնց կուզեք՝ համարեք»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում