Թուրքական խփված ինքնաթիռի պատահարը չպետք է դիտարկվի որպես պրովոկացիա կամ կանխամտածված գործողություն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` հավելելով, որ Մոսկվան Անկարային և Դամասկոսին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել:
«Մոսկվայում անհանգստացած են հունիսի 22–ին սիրիական ՀՀՊ միջոցներով խփված թուրքական ռազմական ինքնաթիռի շուրջ իրադարձությունների զարգացմամբ»,- նշել է նա:
Լուկաշևիչն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ այս պատահարը չդիտարկվի որպես պրովոկացիա կամ կանխամտածված գործողություն և չհանգեցնի իրավիճակի ապակայունացմանը:
Լուկաշևիչի խոսքերով` ստեղծված իրավիճակում թուրքական և սիրիական կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն, կառուցողական համագործակցություն` կատարվածի հանգամանքները պարզելու և նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով:








































