«ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները կտուգանվեն յուրաքանչյուրը 1 միլիոն դրամ գումարի չափով: Նման որոշում նախատեսում է վաղվա նիստում ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):
Ըստ Հանձնաժողովի՝ հանրային շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման շուկայում տրամադրվել են «ԱրմենՏել»-ի և «Օրանժ Արմենիա»-ի շարժական բջջային հեռախոսաքարտեր` խախտելով Հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի որոշման պահանջները:
Հանձնաժողովը 2012 թ. ապրիլի 20-ից վարչական վարույթ էր հարուցել ընկերությունների նկատմամբ` ուսումնասիրելու վերջիններիս մի շարք շարժական բջջային հեռախոսաքարտերի տրամադրման հարցը:









































