Google-ը ստեղծել է արհեստական ուղեղ՝ 16 հազար համակարգչային պրոցեսորներից, որոնք գործում են միասնական՝ որպես նեյրոնային ցանց: Նորարարության հեղինակը Google կորպորացիայի թիմն է՝ Ջեֆ Դինի գլխավորությամբ: Google-ի X կամ «կապույտ երկնքի գաղափարների» լաբորատորիան տեղակայված է Կալիֆոռնիայում:
Արհեստական ուղեղը կարողանում է ճանաչել իրերը, պարզել, որ կատուն կատու է: Փորձարկումները դրական արդյունք են տվել. YouTube-ի 10 միլիոն տեսագրություններից այն կարողացել է ֆիքսել միայն կատուների մասնակցությամբ տեսանյութերը: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, նորարարության միջոցով առաջիկայում հնարավոր կդառնա առանց մարդկային միջամտության՝ տվյալների վիթխարի բազաների դասակարգումը:
Հետազոտության արդյունքները պաշտոնապես կներկայացվեն հաջորդ շաբաթ Էդինբուրգում:









































