Բրիտանական խորհրդարանն այսօր որոշում է ընդունել Լոնդոնի խորհրդանիշ հանդիսացող Բիգ Բենը էլիզաբեթ II-ի պատվին անվանափոխելու վերաբերյալ: Համայնքների պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ 96-մետրանոց Բիգ Բենը, որն ունի 334 աստիճան, պետք է ստանա նոր անվանում՝ «Ելիզավետայի աշտարակ»:
Այդ կերպ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորները և երկրի ղեկավարությունը ցանկացել են վարձահատույց լինել թագուհուն՝ 60 տարվա ընթացքում երկրին մատուցած ծառայությունների համար:
Սա Ուեսթմինսթերյան պալատի հատվածների անվանափոխության առաջին դեպքը չէ: 1860 թվականին, շինության արևմտյան աշատարակը, որը մինչ այդ հայտնի էր որպես «Թագավորի աշտարակ», անվանափոխվել է՝ դառալով «Վիկտորիայի աշտարակ»՝ ի պատիվ այդ ժամանակվա միապետի:









































