Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ «օլիմպիական տարածքում» կբացվի McDonald’s-ի՝ աշխարհում խոշորագույն ռեստորանը, որը ցանցի մուս ռեստորաններից կտարբերվի յուրօրինակ դիզայնով, կերկրացանկով և այլն: Այս մասին հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրությունում: Ռեստորանը կգործի օլիմպիական խաղերի ընթացքում՝ հուլիսի 27- ից օգոստոսի 12-ը:
Ռեստորանոմ կլինի 1500 նստատեղ: Այն փակելուց հետո, շենքի տարրերի 75 տոկոսը կվերամշակվեն և կրկին կօգտագործվեն: Օլիմպիական ռեստորանի դիզայնը մշակվել է երեք տարվա ընթացքում:
Կերակրացանկում, McDonald’s-ի ստանդարտ կերակուրներից բացի՝ կլինեն վարսակի փաթիլներ:
McDonald’s-ը վաղուց համարվում է օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավորներից մեկը: Ավանդույթի համաձայն՝ այն պետք է ապահովի օլիմպիական գյուղի բնակիչների սնունդը: Դեռևս այս տարվա գարնանը մի շարք պաշտոնյա անձինք , որոնք առնչվում են առողջ սննդի խնդրին, քննադատել էին McDonald’s-ի ընտրությունը որպես մարզական միջոցառման հովանավոր, սակայն կերակրացանկում տեղ են գտել որոշակի փոփոխություններ:









































