Շվեդական Volvo ընկերությունը, որը պատկանում է չինական Zhejiang Geely Holding Group Co ֆիրմային, գործընկեր է փնտրում՝ ԱՄՆ-ում իր մեքենաների արտադրությունը կազմակերպելու համար:
Volvo-ի ներկայացուցիչների խոսքով՝ Եվրոպայում Volvo մեքենաների վաճառքը աճում է, սակայն ԱՄՆ-ում բրենդը կորցնում է դիրքերը: Այս մասին հայտնում է Autostat.ru-ն:
Volvo-ի ղեկավարությունը նախատեում է գործընկերությունը ձևավորել առաջկա 5-6 տարում: Ըստ այդմ՝ ընկերությունը չի ծրագրում ինքնուրույն գործարան կառուցել, այլ մտադիր է օգտագործել արդեն գոյություն ունեցող արտադրական հզորությունները: Մինչ 2020 թվականը ընկերությունը մտադիր է համաշխարհային վաճառքը տարեկան հասցնել 800 հազարի: 2011-ին ընկերությունն իրացրել է 499 հազար 295 մեքենա:
Volvo-ն նաև նախատեսում է ավտոմեքենաների արտադրություն սկսել Չինաստանում: Ընկերությունը մտադիր է այնտեղ կառուցել երկու ավտոմոբիլային գործարան և մեկը՝ շարժիչների արտադրության համար: Նախագծում ներդրման ենթադրյալ չափը կազմում է 11 միլիարդ դոլար:












































