ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական կայքում տեղադրվել է այսօր Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեքստը:
«Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով եւ հանգամանալից քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Հաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները՝ նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»: