Wednesday, 10 06 2026
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին

Սկսվել է 7.500.000 դրամի գիրք «գողացողների» դատավարությունը

Հունիսի 25-ից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետհամալսարանի գիտական գրադարանից կատարված գողությունների մեջ մեղադրվող յոթ ամբաստանյալների գործով դատաքննությունը:

Նրանցից ամենածանր մեղադրանքը առաջադրվել է Վաժա Վախթանգի Ազարիաշվիլիին. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գողության, առանձնապես խոշոր չափերի գողության փորձի, ինչպես նաև ուրիշի գույքի՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ: Հիշեցնենք քրգործի հանգամանքները. Ազարիաշվիլին, գրքերի գողություն կատարելու նպատակով 2010թ. հուլիսին նախնական համաձայնության էր եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Գ. Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ և ապօրինի մուտք գործել գրապահոց: Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը՝ Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ.ի հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարանի» գրապահոց և այնտեղից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:

Երվանդ Գուրգենի Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գողության համար, իսկ Տրուբիցինը չկա մեղադրյալների շարքում: Ամենայն հավանականությամբ նա հասցրել է ճողոպրել:

Ամբաստանյալների շարքում է Հասմիկ Արշակի Դուրգարյանը, որը 2006թ. դեկտեմբերի 5-ից աշխատելով Երևանի պետական համալսարանի` Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ, հանդիսանալով պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:

Չորրորդ ամբաստանյալը Կարեն Վաչագանի Հովհաննիսյանն է. նա 2011թ. դեկտեմբերի կեսերին նախնական համաձայնության է եկել Վաժա Ազարիաշվիլիի և Վարդան Եղիազարյանի հետ՝ «Հայաստանի ազգային գրադարանի» գրապահոցներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ, որը չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով: Ուստի Վարդան Եղիազարյանը և Կարեն Հովհաննիսյանը մեղադրվում են գողության հանցափորձի մեջ:

Դավիթ Գեորգիի Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի 1-ին գումարտակում որպես ոստիկան, ի պաշտոնե իրականացնելով «Հայաստանի ազգային գրադարանի» շենքի պահպանությունը, 2011թ. դեկտեմբերի կեսերին ընդունել է Վ. Ազարիաշվիլիի, Կարեն Հովհաննիսյանի և Վարդան Եղիազարյանի առաջարկը՝ օժանդակել է գրադարանի պահեստարաններ ապօրինի մուտք գործելուն և առանձնապես խոշոր չափերով գրքերի գողությանը. 2011թ. դեկտեմբերի 25-ի առավոտյան` ժամը 08-ի սահմաններում, ծառայության մեջ գտնվող Դավիթ Ղամբարյանը բացել է գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և թույլ տվել, որ Վաժա Ազարիաշվիլին և Կարեն Հովհաննիսյանը գողության նպատակով մուտք գործեն տարածք և նախապես ուսումնասիրեն այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը…

Ամբաստանյալների մեջ ամենամիամիտը, անիմաստ տեղը «տուժողը» կարծես թե Աբգար Էլոդիայի Հովսեփյանն է. նա աշխատելով ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի 1-ին գումարտակում որպես ոստիկան, հանդիսանալով «Ազգային գրադարանի» շենքերի շուրջօրյա պահպանության, ոտնձգություններից պաշտպանելու պատասխանատվություն կրող, իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք է դրսևորել, որի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության և կազմակերպության օրինական շահերին:

Սակայն գործը դեռ նոր է մտել դատարան, և դատարանը կորոշի, թե որքանով են հիմնավորված ամբաստանյալներին վերագրվող արարքները:

Հ.Գ. «Հանցագործները» հավանաբար մտածել են, որ մեր հասարակությունն արդեն չի սիրում գիրք կարդալ և այն արդեն մեզ պետք չէ… Իսկ ահա իրենց շատ է պետք…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում